Հայերեն   English   Русский  

Գործարքներ


  
դիտումներ: 2649

Գործարքը մեր կյանքում ամենահաճախ հանդիպող իրավաբանական երևույթներից է։ Մենք գրեթե ամեն օր կնքում ենք տարաբնույթ գործարքներ, ուստի անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ են դրանք, ինչ տեսակներ ունեն և ինչ ընդհանուր պայմաններ։ Այսպես, գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

Գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Միակողմ գործարքը պարտականություններ է ստեղծում գործարքը կնքած անձի համար: Այն կարող է այլ անձանց համար պարտականություններ ստեղծել միայն օրենքով կամ այդ անձանց հետ համաձայնությամբ նախատեսված դեպքերում: Գործարքները կարող են լինել պայմանով։ Գործարքը համարվում է հետաձգող պայմանով կնքված, եթե կողմերն իրավունքների և պարտականությունների ծագումը կախման մեջ են դրել մի հանգամանքից, որը հայտնի չէ` կիրականանա՞, թե՞ ոչ: Գործարքը համարվում է վերացնող պայմանով կնքված, եթե կողմերն իրավունքների և պարտականությունների դադարումը կախման մեջ են դրել մի հանգամանքից, որը հայտնի չէ` կիրականանա՞, թե՞ ոչ:

Գործարքները կնքվում են բանավոր կամ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձևով: Բացի այդ, օրենքը նախատեսել է, որ գործարքը, որը կարող է կնքվել բանավոր, համարվում է կնքված նաև այն դեպքում, եթե անձի վարքից ակնհայտ է գործարք կնքելու նրա կամքը: Օրենքով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում լռությունը համարվում է գործարք կնքելու կամքի արտահայտություն:

Գործարքը, որի համար օրենքով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված չէ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձև, կարող է կնքվել բանավոր:

Գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրվում է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից:

Բացառությամբ նոտարական վավերացում պահանջող գործարքների, հասարակ գրավոր ձևով պետք է կնքվեն`

1) իրավաբանական անձանց` միմյանց միջև և քաղաքացիների հետ գործարքները.

2) քաղաքացիների միջև աշխատավարձի սահմանված նվազագույն չափի քսանապատիկ գումարը գերազանցող, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` անկախ գումարի չափից, գործարքները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: