Հայերեն   English   Русский  

Սաուդյան Արաբիայում կանայք հունիսի 24-ից կարող են ավտոմեքենա վարել


  
դիտումներ: 521

Հունիսի 24-ից Սաուդյան Արաբիայում 18 տարեկանից բարձր կանայք կարող են վարորդական վկայական ստանալու համար դիմում ներկայացնել: Այդ մասին հայտնում է Daily Mail պարբերականը` հղում անելով երկրի կառավարության հայտարարությանը: Գրում է Russian.rt.com-ը:

2017 թվականին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը հրամանագիր է ստորագրել, որով նախատեսում է կանանց վարորդական վկայական տրամադրել:

Պարբերականի փոխանցմամբ` երկրի հինգ քաղաքներում կանանց համար ավտոդպրոցներ են բացվել:

«Բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ էին թագավորությունում կանանց ավտոմեքենա վարելու համար, ապահովվել են», - հայտարարել է Ճանապարհային երթևեկության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մոհամմեդ Ալ-Բասսամին:

Նրա խոսքերով` ավտոդպրոցներում կաշխատեն կին հրահանգիչներ, ովքեր վարորդական վկայական արտասահմանում են ստացել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայում կանայք բանակում ծառայելու իրավունք են ստացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: