Հայերեն   English   Русский  

​Թխվածքաբլիթ «Ծաղիկ»


  
դիտումներ: 4868

Բաղադրությունը

1 բաժակ շաքարավազ

3 ձու

0,5 թ. գդալ սոդա ու քացախ կամ կիտրոնահյութ՝ սոդան հանգցնելու համար

250 գ կարագ

2,5-3 բաժակ ալյուր:

Պատրաստումը

Կարագը կտրատել ու թողնել, որ փափկի: Թասի մեջ ձուն ու շաքարավազը հարել, ավելացնել հանգած սոդան, ապա նորից հարել, ավելացնել փափկած կարագը ու հարել այնքան ժամանակ, որ համասեռ զանգված ստացվի: Ալյուր ավելացնել աստիճանաբար, իսկ երբ արդեն հարիչով հարելը անհարմար դառնա՝ շարունակել գդալով խառնել: Իսկ երբ դա էլ դժվարանա՝ աշխատել ձեռքերով:

Այս թխվածքաբլիթի խմորը ձգվող չի լինում, բայց և մատներին չպիտի կպչի: Եթե այնուամենայնիվ կպչում է, ապա մի քիչ էլ ալյուր ավելացրեք:

Պատրաստի խմորը թաղանթի մեջ փաթաթել ու դնել սառնարանը, իսկ մինչ այդ միացնել փուռը, որ պիտի տաքանա մինչև 200 աստիճան: Տապակի վրա յուղաթուղթ տարածել կամ ալյուր ցանել: Սառած խմորը մսաղացով անցկացնել, ապա դանակի օգնությամբ տեղադրել տապակի վրա: Անթերի գեղեցիկ ծաղիկ ստանալու համար պետք է խմորը լավ սառած լինի: Պետք է հնարավորինս արագ աշխատել, որ ծաղիկը չհալչի ու տեսքից ընկնի: Տապակը պետք է դնել փուռը 35-40 րոպեով, իսկ արդեն պատրաստի թխվածքաբլիթի վրա շաքարափոշի ցանել:

Անուշ լինի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: