Հայերեն   English   Русский  

Լավրովը` ՌԴ-ի և Արևմուտքի միջև համագործակցության հեռանկարների մասին


  
դիտումներ: 190

Ռուսաստանը պատրաստ է ուղիներ գտնել Արևմուտքի գործընկերներին մոտենալու համար, սակայն համագործակցության հեռանկարները դեռևս մռայլված են, որոնք առաջացել են ոչ ռուսական կողմի մեղքով: Գրում է Russian.rt.comը:

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի հետ բանակցությունների սկզբում:

«Մենք պատրաստ ենք փնտրել համընդհանուր ընդունելի մոտեցումներ մեր գերմանացի, արևմտյան գործընկերների հետ նույնիսկ ներկայիս մեզ համար լիովին անընդունելի իրավիճակում, որը չի ստեղծվել մեր սեփական մեղքով: Այն շարունակում է նախկինի պես մռայլել Եվրոպայում և առհասարակ միջազգային ասպարեզում համագործակցության հեռանկարները», - ասել է Լավրովը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ակնկալում է համագործակցություն երկկողմանի հարաբերություններում առկա բոլոր հարցերի շուրջ, «միջազգային հարցերի շուրջ` ճիշտ այն աստիճանի, որքանով Գերմանիան պատրաստ է»:

«Ռուս-գերմանական հարաբերությունները` եվրոպական մայրցամաքում երկու գերտերությունների հարաբերություններն են: Եվրոպայում գործերը միշտ կախված են եղել դրանց վիճակից», - հավելել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարի պաշտոնակատարի խոսքերով` երբ այդ հարաբերություններում եղել են ճգնաժամային պահեր, ամբողջ մայրցամաքն է տուժել:

«Եվ ընդհակառակը, երբ Ռուսաստանը և Գերմանիան պայմանավորվել են, դա օգտակար է եղել բոլոր եվրոպացիներին», - ընդգծել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: