Հայերեն   English   Русский  

Արթուր Վանեցյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն


  
դիտումներ: 2478

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արթուր Վանեցյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Ինչպես Անկախին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.


Արթուր ՎԱՆԵՑՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: