Հայերեն   English   Русский  

​Լեհաստանի ավտոմայրուղին պատվել է շոկոլադով


  
դիտումներ: 1038

Լեհաստանի ավտոմայուղու վրա հեղուկ շոկոլադով լցված բեռնատարը շուռ է եկել՝ ամբողջ մայրուղին ողողելով 12 տոննա շոկոլադով:

Associated Press- ի հաղորդմամբ Արեւմտյան Լեհաստանի Wrzesnia եւ Slupca քաղաքների միջև Ա2 ավտոճանապարհի երկու ուղղություններով երթևեկությունը արգելափակվել է: Տեղի ունեցած վթարի հետևանքով ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն բեռնատարի վարրորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Տեղի ոստիկանության տվյալներով դեռևս հայտնի չէ տեղի ունեցած վթարի պատճառները: Վերջիններիս հաղոդմամբ մինչև մաքրման աշխատակիցների ժամանումը հեղուկ շոկոլադն արդեն բավականին տարածված է եղել դժվարեցնելով կատարվելիք աշխատանքները:

Չնայած այս ամենին Սլուփքաի հրշեջ բրիգադի ղեկավար Բոգդան Կովալսկին նշել է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ վթարի վայրում փրկարարների և ոստիկանների դեմքերն ժպիտ չէր տեսել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: