Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է զինծառայողների ծնողներին


  
դիտումներ: 1387

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսբուքյան իր հերթական տեսաուղերձում նշել է, որ պետությունը պետք է իր զինվորին ապահովի սննդով, հագուստով, ներքնաշորով ու կոշիկով:

Նա նշել է, որ առավոտյան իր մոտ է հրավիրել Գլխավոր շտաբի պետին և ԳՇ թիկունքային ապահովման ներկայացուցչին։

Նա կոչ է արել այս պահից սկսած զինվորների համար չուղարկել հիգիենիկ պարագաներ, հագուստ, զինվորական կոշիկ, այն ամենը, ինչ պետությունը պարտավորված է տալ զինվորին։

ՀՀ վարչապետը հորդորել է դիմել ՀՀ վարչապետի աշխատակազմ կամ մամուլով հրապարակել իր հանձնարարականը չկատարելու որևէ դեպքի մասին տեղեկություննրեը՝ նշելով նաև զորամասը: Նա խոստացել է անմիջապես արձագանքել մամուլում տեղ գտած ցանկացած նման հրապարակման:

«Ստացել եմ հավաստիացումներ, ու վստահ եմ, որ այս խնդիրը կլուծվի», - ասել է ՀՀ վարչապետը:

Նա նաև վստահեցրել է, որ եթե հավաստիացումներից հետո պարզվի, որ խնդիրները չեն լուծվել, ապա հանձնարարականը չկատարողները անմիջապես կերթարկվեն պատասխանատվության:






Մեկնաբանություններ - 1

Ալիտա     12.05.2018 Շատ սիրելի պարոն Փաշինյան,իսկ ինչպես բացատրել այն իրականությունը, որ 17 տարի ծառայությունից հետո 45 տարեկանում ծառայությունս շարունակելու պայմանագիրս չեն երկարացնում և առանց հաշվի առնելով ծառայողի կարգավիճակը, ուղարկում բախտի քմահաճույքին: Մի թե այս կարգավիճակի համար է մեր պայքարը և նվիրված ծառայությունս հայրենիքիս:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: