Հայերեն   English   Русский  

Թրամփը հայտարարել է Իրանի հետ «լավ գործարք» կնքելու պլանների մասին


  
դիտումներ: 230

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի Իրանի հետ նոր «լավ գործարք» կնքել: Համապատասխան հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել Ինդիանա նահանգ կատարած այցի ժամանակ: Գրում է Russian.rt.com-ը:

«Հուսով եմ, որ կարող եմ նրանց (Իրանի) հետ գործարք կնքել: Լավ և արդար գործարք», - CNN հեռուստաընկերությունը մեջբերում է Թրամփի խոսքերը:

ԱՄՆ-ի նախագահը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «չի կարող թույլ տալ Իրանին միջուկային զենք ունենալ»:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս իրանական միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համընդհանուր համապարփակ պլանից:

Նա նաև հայտարարել է, որ շուտով Իրանի դեմ պատժամիջոցների վերադարձի մասին փաստաթուղթ կստորագրի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: