Հայերեն   English   Русский  

Իլհամ Ալիևը պատասխանել է Փաշինյանի կոչին


  
դիտումներ: 747

Հայաստանի նոր վարչապետի՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչելու Անդրբեջանին ուղղված կոչը պաշտոնական Բաքվի կողմից մերժվել է, գրում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հեյդար Ալիևի 95-ամյակին նվիրված միջոցառման նախօրեին ելույթի ժամանակ ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող դառնալ բանակցությունների առարկա, և Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ:

«Հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է լուծում ստանա միայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ամբողջությամբ վերականգնվի, պետք է իրականացվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը: Հակամարտության կարգավորման այլ ուղիներ չկան,- ասել է Ալիևը՝ հավելելով,- Ադրբեջանը երբեք թույլ չի տա՝ իր տարածքում ստեղծեն երկրորդ հայկական պետություն: Եթե ինչ-որ մեկն այլ կերպ է մտածում, ապա ապրում է ապարդյուն պատրանքներով»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: