Հայերեն   English   Русский  

Դիպիկա Պադուկոնեն շքեղ կերպարով հիացրել է Կաննի կինոփառատոնի հյուրերին. Լուսանկարներ


  
դիտումներ: 1941

Իր շքեղ կերպարով Կաննի կինոփառատոնի հյուրերին հիացրած հնդիկ դերասանուհի Դիպիկա Պադուկոնեին Այշվարիա Ռայի փառքն են կանխատեսում

Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի Կանն քաղաքում շարունակվում է Կաննի միջազգային կինոփառատոնը: Իսկ դա նշանակում է, նոր օր և ևս մեկ նոր ֆիլմի («Ներողություն, հրեշտակ») պրեմիերա:

Կաննի կինոփառատոնի շրջանակներում հերթական ֆիլմի պրեմիերային Փառատոնների և վեհաժողովների պալատում կարմիր գորգի վրա հայտնվել են բազմաթիվ համաշխարհային աստղեր, որոնց թվում` Իրինա Շեյքը, Ստելլա Մաքսվելը, Էմբեր Հերդը, Թիլան Բլոնդոն, ինչպես նաև Դիպիկա Պադուկոնեն: Գրում է Elle.ru-ն:

Սակայն լրատվամիջոցների և ներկա հյուրերի ուշադրությանն ու հիացմունքին առանձնահատուկ կերպով արժանացել է Դիպիկա Պադուկոնեն: Հնդիկ դերասանուհին և մոդելը, որին համաշխարհային ճանաչում վայելող մեկ այլ դերասանուհի Այշվարիա Ռայի փառքն են կանխատեսում, կարմիր գորգի վրա փայլում էր աշխարհահռչակ Zuhair Murad նորաձևության տան թափանցիկ, սպիտակ ժանյակով շքեղ երեկոյան զգեստով: Իսկ շքեղ երեկոյան զգեստը լրացնում էր նաև արևելյան ոճով երկար թիկնոցը:

Դիպիկա Պադուկոնե

Դիպիկա Պադուկոնե

Դիպիկա Պադուկոնե

Դիպիկա Պադուկոնե

Դիպիկա Պադուկոնե





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: