Հայերեն   English   Русский  

Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը երաշխավորություն են ներկայացրել Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ


  
դիտումներ: 289

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը երաշխավորություն են ներկայացրել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

«Ես և Լենա Նազարյանը երաշխավորություն ներկայացրեցինք Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ», -Facebook-յան իր էջում գրել է Միրզոյանը։

Գարեգին Չուգասզյանը ձերբակալվել է ապրիլի 24-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով ՊՊԾ գնդի գրավման ժամանակ , խափանման միջոցը՝ կալանք։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: