Հայերեն   English   Русский  

​Բոստոնում վերջապես բացեցին «ժամանակի պատիճը»


  
դիտումներ: 890

Բոստոնի գեղեցիկ արվեստների թանգարանում հանդիսավոր կերպով բացել են «ժամանակի պատիճը», որը 220 տարի առաջ Մասաչուսեթսի օրենսդրական դատարանի պատի մեջ էին դրել ԱՄՆ-ի անկախության համար պատերազմի հերոսներ Փոլ Ռիվերն ու Սեմյուել Ադամսը:

Ընդհանուր 4,5 կգ քաշով պղնձյա տուփից շուրջ 2 տասնյակ հին մետաղադրամ է հանվել, Ջորջ Վաշինգտոնի պատկերով բրոնզե մեդալ, թերթեր, փաստաթղթեր: Նահանգի պետքարտուղար Ուիլյամ Գելվինը հավատացած է, որ պատիճի մեջ դրված իրերը ԱՄՆ հիմնադիրների հույսի խորհրդանիշն են:

Դրանք որոշ ժամանակ ցուցադրության կհանվեն, իսկ հետո, կրկին պնձյա տուփով` հնարավոր համալրումներով կվերադարձվի շենքի հիմքի մեջ:

«Ժամանակի պատիճը» հայտնաբերել էին ջրատարը նորոգող բանվորները ու դրա մասին հայտնել Գեղեցիկ արվեստների թանգարանի աշխատակիցներին, ովքեր էլ ռենտգեն սարքավորումների օգնությամբ ուսումնասիրեցին պատիճի պարունակությունը:

1855-ին այն արդեն մեկ անգամ հայտնաբերվել էր նորոգման աշխատանքների ժամանակ: Այն ժամանակ էլ էր ուսումնասիրվել տուփի պարունակությունն ու կրկին վերադարձվել տեղը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: