Հայերեն   English   Русский  

Փաշինյանը հանձնարարել է զբաղվել Սերժ Սարգսյանին բնակարան տրամադրելու հարցով


  
դիտումներ: 572

Այսօր կառավարության նիստում քննարկվեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին բնակարան տրամադրել-չտրամադրելու հարցը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց կառավարական առանձնատան սեփականաշնորհման հատվածը չեղարկել և այլ լուծումներ գտնել: Փաշինյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդգար Աղաջանյանին հանձնարարություն տվեց՝ Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովման հարցի իրավական, օրենքի սահմաններում լուծումներ գտնել: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին բնակարան տրամադրելու հանձնարարականի մասին ասաց. «Ես կարծում եմ լուծումները պետք է համարժեք լինեն այն լուծումներին, որոնք կիրառվել են Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեպքում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: