Հայերեն   English   Русский  

Ամալ Քլունին էմոցիոնալ ելույթով է հանդես եկել. Տեսանյութ


  
դիտումներ: 2517

Հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը՝ իրավապաշտպան Ամալ Քլունին, ընթացիկ շաբաթը սկսել էր վառ և շքեղ կերպարով կոստյումների ինստիտուտի պարահանդեսին մասնակցությունով, իսկ արդեն նախօրեին էմոցիոնալ ելույթով հանդես եկել Նեշվիլի Վանդերբիլտի համալսարանում: Գրում է Spletnik.ru-ն:

Ամալ Քլունին ելույթի համար բեմ բարձրացել է ուսանողների ծափահարությունների ներքո:

Ելույթի ընթացքում իրավապաշտպանը հայտարարել է, որ մեր օրերում մարդկային ամենաարժեքավոր հատկանիշներից մեկը դարձել է համարձակությունը:

«Համարձակությունը վարակիչ է: Մարդիկ, ովքեր քաջություն են ունեցել փոխել հասարակությունը Հնդկաստանում, Հարավային Աֆրիկայում, Միացյալ Նահանգներում, ոգեշնչում են միմյանց և նոր սերնդին: Նայելով ժամանակակից աշխարհին, հասկանում եմ, որ համարձակությունն այսօր անհրաժեշտ է ավելի քան երբևէ ... Աշխարհի կանայք տառապում են բռնությունից, աշխատելու հնարավորության և սեփականության տիրապետելու սահմանափակումներից, ճանապարհորդության և նույնիսկ անձամբ իրենց երեխաներին դաստիարակելու հնարավորության պակասից: Նման իրավիճակում մեզ բոլորիս համարձակություն է անհրաժեշտ: Ներկայումս, երբ բանտերում ամբողջ աշխարհում ավելի մեծ թվով լրագրողներ են գտնվում, քան նախկինում երբևէ (և նույնիսկ Միացյալ Նահանգների լրատվամիջոցները ենթարկվում են Սպիտակ տան հարձակումներին), մեզ քաջություն է պետք: Այն ժամանակ, երբ քաղաքական գործիչները փորձում են «փախստական» բառը դարձնել «ահաբեկիչ» բառի հոմանիշ, մեզ քաջություն է պետք ... Եղեք համարձակ: Հենց հաստատակամությունը, փառասիրությունը, հետաքրքրությունը կլինեն հաջողության բանալին», - հայտարարել է Ամալ Քլունին ուսանողներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: