Հայերեն   English   Русский  

Ջոնի Դեփը հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել


  
դիտումներ: 770

Ջոնի Դեփը շարունակում է պարբերաբար տարբեր սկանդալների կենտրոնում հայտնվել: Դերասանը մշտապես տարբեր պատճառներով վիճաբանությունների է մասնակցում և բողոքում մարդկությունից: Իսկ օրեր առաջ նկարահանման հրապարակում բռունքներով հարձակվել է իր մասնակցությամբ «Լաբիրինթոս» ֆիլմի տեխնիկական անձնակազմի անդամներից մեկի վրա: Գրում է Popcornnews.ru-ն:

Նկարահանումների ընթացքում ռեփերներ Թուփակ Շաքուրի և Նոտորիուսե Բիգեի մասին ռեժիսոր Բրեդ Ֆուրմանի նոր ֆիլմի նկարահանումների ընթացքում Լոս Անջելեսում փողոց է փակվել: Երբ մենեջերներից մեկը մոտեցել է ռեժիսորին և հայտնել, որ նկարահանումներն ավարտված են, Ֆուրմանը ուղարկել է աշխատակիցներից մեկին փոխանցել Դեփին այդ տեղեկությունը: Սակայն դերասանը դժգոհել է այդ տեղեկությունից և սկսել վիճել նրա հետ, իսկ այնուհետև առաջարկել նրան 100 000, որպեսզի հարվածեն իրեն:

Ականատեսները հայտնել են, որ Ջոնի Դեփը հարբած է եղել, սակայն Բրեդ Ֆուրմանը որոշել է պաշտպանել իր դերասանին:

«Մենք բոլորս էլ երբեմն սթրեսային իրավիճակներում ենք հայտնվում: Մենք բոլորս սիրում ենք սկանդալային պատմություններ, բայց սա նրանցից մեկը չէ: Ջոնին պրոֆեսիոնալ է և միշտ հարգանքով է վերաբերվում իր գործընկերներին և անձնակազմի մյուս անդամներին», - հայտարարել է ռեժիսորը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: