Հայերեն   English   Русский  

Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է


  
դիտումներ: 765

BFMTV հեռուստաընկերության փոխանցմամբ՝ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի հարավային Բուշ դյու Ռոն դեպարտամենտում գտնվող իր առանձնատանը ընկելուց հետո հոսպիտալացվել է։ Գրում է Russian.rt.com-ը։

Տարածված հաղորդագրության համաձայն՝ 93-ամյա շանսոնյեն տեղափոխվել է Նիմ քաղաքի հիվանդանոց։

Հեռուստաընկերության տվյալներով՝ Ազնավուրը վնասել է ուսոսկրը, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ապրիլի վերջին Ազնավուրի ինքնազգացողությունը վատացել էր Սանկտ-Պետերբուրգում համերգից առաջ կայացած փորձից: Երգիչը հոսպիտալացվել էր, իսկ համերգը՝ հետաձգվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: