Հայերեն   English   Русский  

Հայտնի է ՀՀ կառավարության ամբողջական կազմը


  
դիտումներ: 1920

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել կառավարության նոր անդամներ նշանակելու մասին, որով ամբողջացել է նոր կառավարության կազմը։

ԵՎ այսպես, Մհեր Գրիգորյանը նշանակվել է փոխվարչապետ, Զոհրաբ Մնացականյանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար, Մանե Թանդիլյանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Ատոմ Ջանջուղազյանը՝ ՀՀ ֆինանսների նախարար, Արտակ Զեյնալյանը՝ ՀՀ արդարադատության նախարար, Արսեն Թորոսյանը՝ ՀՀ առողջապահության նախարար, Արթուր Խաչատրյանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար, Լևոն Վահրադյանը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Արծվիկ Մինասյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Էրիկ Գրիգորյանը՝ ՀՀ բնապահպանության նախարար, Աշոտ Հակոբյանը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Հրաչյա Ռոստոմյամը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Արթուր Գրիգորյանը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, Լիլիթ Մակունցը՝ ՀՀ մշակույթի նախարար:

Նախօրեին Արարատ Միրզոյանը նշանակվել էր առաջին փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը՝ փոխվարչապետ: Դավիթ Տոնոյանը նշանակվել էր պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար, Արայիկ Հարությունյանը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար, Մխիթար Հայրապետյանը՝ ՀՀ սփյուռքի նախարար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: