Հայերեն   English   Русский  

Գյումրեցի Խաչիկյանները 10-րդ երեխան են ունեցել


  
դիտումներ: 5968

Գյումրու ծննդատանը մայիսի 10-ի առավոտյան լույս աշխարհ է եկել 3 կգ 700 գրամ քաշով, 52 սմ հասակով տղա երեխա:

Փոքրիկը Խաչիկյան ընտանիքի 10-րդ երեխան է, 4-րդ որդին:

Փոքրիկը ծնվել է բոլորովին առողջ, բնական ճանապարհով, ասում է Գյումրու ծննդատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:
Ընտանիքը ապրում է սոցիալապես ծանր պայմաններում, ապրուստի հիմնական միջոցը ընտանեկան նպաստն է: Ապրում են տնակում:
Սուսաննա Խաչիկյանը 10-րդ անգամ մայրանալուց հետո խոստովանում է՝ դժվար է եղած պայմաններով երեխաներին մեծացնելը:
4 տղա և 6 աղջիկ մեծանում են երկու փոքրիկ տնակներում, հույս ունեն, կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն տնակի տարածքում տուն կառուցել:
Իսկ փոքրիկին որոշել են անվանակոչել Սեդրակ՝ ի պատիվ Սուսաննայի ամուսնու պապի:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: