Հայերեն   English   Русский  

Լիլիթ Մակունցը նշանակվեց մշակույթի նախարար


ֆբ գրառում


  
դիտումներ: 1382

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար:

ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Լիլիթ Մակունցին նշանակել մշակույթի նախարար:

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1983թ.-ի նոյեմբերի 7-ին Երեւանում:

1990-1999թթ. սովորել է Երեւանի 195 միջն. դպրոցում:

1999-2003 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան, այնուհետեւ նույն ֆակուլտետում 2003-2005թթ. սովորել է մագիստրատուրայում:

2014թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում:

2015թ.-ի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում:

2005թ-ից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:

2016 թթ.-ից պայմանագրային հիմունքով աշխատում է Ամերիկյան խաղաղության կորպուսում:

2018թ.-ի փետրվարին զաղեցրել է Ռուս-հայկական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: Ամուսնացած չէ:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը պաշտոնում նշանակվելուց հետո առաջին գրառումն է արել Facebook-ում: Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար եւ խոստացել կարծրատիպեր կոտրել:

«Շնորհակալություն շնորհավորանքների ու ջերմ խոսքերի համար!! Սկսել ենք «դուխով», պիտի շարունակենք «դուխով»: Բայց այս գործում ես մենակ չեմ, որովհետեւ գիտեմ՝ ունեմ ձեր անմիջական ու գործնական աջակցությունը: Պիտի կոտրենք կարծրատիպեր, հեշտ չի, բայց անհնար էլ չի:

Հա, ի դեպ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ ես մշակույթի հետ, սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպես եւ մեզանից յուրաքանչյուրի»,- գրել է Լիլիթ Մակունցը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: