Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը մեկնեց Սոչի՝ մասնակցելու ԵՏՄ առաջիկա գագաթնաժողովին


  
դիտումներ: 11752

Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 13-ին մեկնել է Սոչի, որտեղ մասնակցելու է վաղը կայանալիք ԵՏՄ առաջիկա գագաթնաժողովին:

Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ՀՀ կառավարական ինքնաթիռով մեկնում է Սոչի։ Նա նաեւ կարճ տեսանյութ է հրապարակել թռիչքից առաջ։

Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլում ակնկալում են, որ Հայաստանը կմասնակցի մայիսին տեղի ունենալիք ԵՏՄ գագաթնաժողովին եւ հույս ունի, որ միջացառման շրջանակում տեղի կունենա ՌԴ եւ Հայաստանի առաջնորդների երկկողմ հանդիպումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: