Հայերեն   English   Русский  

ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ կրոնական հակամարտություն «կյանքի կկոչի». ՊԱԿ


  
դիտումներ: 243

Վաշինգթոնում Պաղեստինի ազատության կազմակերպության պատվիրակության ղեկավար Հուսամ Զամլոտը ենթադրում է, որ ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ, կրոնական հակամարտություն «կյանքի կկոչի»: Գրում է Russian.rt.com-ը:

«Ցավոք, ԱՄՆ վարչակազմն ընտրեց Իսրայելի կողմը՝ քաղաքի նկատմամբ բացառիկ իրավունքների պահանջներով, որը դարեր շարունակ սուրբ է եղել բոլոր կրոնների համար: Դեսպանատան այսօրվա տեղափոխումը կշարունակի կրոնական բախում կյանքի կոչել՝ արժանապատիվ խաղաղության փոխարեն», - ասել է նա:

Զամլոտի խոսքերով՝ Վաշինգթոնը հրաժարվեց Մերձավոր Արևելքում խաղաղապահի դերից և ամրապնդեց պաղեստինյան շրջանի անորոշությունը:

Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան բացման արարողությունը տեղի կունենա երկուշաբթի՝ մայիսի 14-ին:

2017 թ. դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և հանձնարարեց Պետքարտուղարությանը նախապատարստել Թել-Ավիվից ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: