Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում վնասվել է 70 միլիոն դոլար արժողությամբ Պիկասոյի ինքնանկարը


  
դիտումներ: 51

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում աճուրդի նախաշեմին վնասվել է 70 միլիոն դոլար արժողությամբ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի «Նավաստի» ինքնանկարը: Գրում է Russian.rt.com-ը

Նշվում է, որ ինքնանկարը պետք է վաճառքի համար ցուցադրվեր Christie's աճուրդի տանը:

Տարածված հաղորդագրության համաձայն՝ գլուխգործոցի սեփականատերը հայտնի ամերիկացի միլիարդատեր Սթիվ Ուինն է:

Ինչպես նշում է գործակալությունը, կտավը վերականգնման է ուղարկվել: Սակայն հայտնի չէ, թե ինչպես է կտավը վնասվել:

Մարտի սկզբին հայտնի էր դարձել, որ Պիկասոյի կտավներից մեկը Sotheby աճուրդի տանը վաճառվել է 49.8 մլն ֆունտով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: