Հայերեն   English   Русский  

Թուրքիան չի հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգի գնումից. Էրդողան


  
դիտումներ: 207

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելուց, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Ըստ Էրդողանի՝ չնայած նրան, որ Թուրքիայի ՆԱՏՕ-ի դաշինքի մասնակից է, Վաշինգտոնը հրաժարվել էր Թուրքիային վաճառել ամերիկյան արտադրության զենքիթահրթիռային համակարգեր: «Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիային զրկել են ընտրության հնարավորությունից, այդ իսկ պատճառով Անկարան ստիպված է եղել C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման համար բանակցել Մոսկվայի հետ»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիայի համար ամենակարևորն ազգային շահն է:

2017 թ-ի դեկտեմբերին Թուրքիայի մայրաքաղաք Անակարյում ռուսաստանցի և թուրք ներկայացուցիչները ստորագրել են C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին վարկային համաձայնագիր: Այդ գործարքի մի մասը Թուրքիան ինքն է վճարել, մյուս մասը վճարվել է Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված ռազմական վարկի միջոցով:

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավարի տեղակալ Իսմաիլ Դեմիրը հայտնել է, որ C-400-ի մատակարարումը կիրականացվի պայմանագրով նախատեսվածից ժամկետից շուտ. այն կսկսվի 2019 թ-ի հուլիսին:

Հիշեցենենք, որ մի խումբ սենատորներ, որոնց թվում են հանրապետականներ և դեմոկրատներ, ցանկանում են արգելափակել նորագույն F-35 կործանիչներ Թուրքիա մատակարարելը: Օրինագիծը ներկայացվել է սենատորներ Ջեյմս Լենկֆորդի, Ջանին Շահինի և Թոմ Թիլլիսի կողմից: Լենկֆորդը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «անտեսում է օրենքի գերակայությունը», ուստի «ծայրահեղ ռիսկային է» այդ կառավարությանը զգայուն տեխնոլոգիաներ մատակարարելը:

Թիլլիսն իր հերթին նշել է, որ Թուրքիան խաթարում է երկու երկրների հարաբերությունները: Ընդ որում՝ ավելի վաղ Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Ուեսս Միտչելը հայտարարել է, որ Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը բացասաբար կազդի Թուրքիա F-35-ի մատակարարման վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: