Հայերեն   English   Русский  

Թուրքիան Իդլիբում ստեղծել է 11-րդ դիտակետը


  
դիտումներ: 144

Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները տեղակայվել են սիրիական Իդլիբ նահանգի դեսկալացիայի գոտում դիտակետեր ստեղծելու համար:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Թուրքիայի զինված ուժերը 11-րդ դիտակետն են ստեղծել Իդլիբի հարավում գտնվող Զավիա շրջանում: Համաձայն Աստանայում ավելի վաղ Սիրիայում հրադադարի ռեժիմի երաշխավոր երկրների (Ռուսաստան, Թուրքիան և Իրան) միջև ձեռք բերված համաձայնագրի՝ 2017 թ-ի հոկտեմբերի 12-ին Թուրքիան սկսել է իր ռազմական կոնտինգետի տեղափոխման աշխատնքներ հրադադարի մասին համաձայնագրի պայմանների իրականացման մոնիթորինգի նպատակով դիտակետեր սկեղծելու համար:

Ըստ համաձայնագրի՝ Թուրքիայի զինված ուժերը դիտակետեր կստեղծեն Իդլիբի 12 շրջաններում: Այն բանից հետո, ինչ Թուրքիան կսկսի դեսկալացիայի գոտու ներքին սահմանների մոնիթորինգը, Ռուսաստանն իր ստորաբաժանումները կտեղափոխի արտաքին սահմաններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: