Հայերեն   English   Русский  

​Սերժ Սարգսյանը երկրում արտակարգ դրություն սահմանելու հարց չի քննարկել. Նաիրի Պետրոսյան


  
դիտումներ: 402

Սերժ Սարգսյանը երկրում արտակարգ դրություն սահմանելու հարց չի քննարկել:

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:

«Որպես Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար կցանկանայի հայտնել Մարգարիտա Անթիձեին (Reuters-ում հոդվածի հեղինակ), որ 2018-ի ապրիլին Հայաստանում ծավալված իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանը չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը: Արտերկրի առաջնորդներից ոչ մեկի հետ», - ասվում է գրառման մեջ:

Reuters-ը դիվանագիտական աղբյուրի վրա հղումով գրել էր, թե Ապրիլի 23-ին իր հրաժարականի մասին հայտարարելուց 24 ժամ առաջ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի պաշտոնյաների հետ: Այդ 24 ժամվա ընթացքում Սերժ Սարգսյանն ակտիվ քննարկումներ է ունեցել իր թիմի անդամների և պաշտոնյաների հետ: Նրանք քննարկել են երկրում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը, ինչն ավելի լայն իրավունքներ կտար ուժային կառույցներին ցուցարարների դեմ պայքարում:






Մեկնաբանություններ - 1

Ռոբերտ Նազարյան     17.05.2018 Այդ անվճռականությունն էլ հենց հանդիսացավ Սերժ Սարգսյանի ճակատագրական սխալը, ինչպես Նիկոլայ Ցարը ժամանակին չկարողացավ ճնշել մի քանի հարյուր օտարածին գործակալների բունտը։ Նույն կերպ մի քանի տասնյակ մարդուց կազմված Նիկոլի քայլարշավը հասավ Երևան որպես մի քանի հարյուր հոգուց կազմված ամբոխի։ Նորընտիր վարչապետը թերագնահատեց հասունացող վտանգը, որը ձնագնդի նման աճեց հետագա օրերին, որովհետև ՀՀ կրթության նախարար Լևոն Մկրտչյանը (ՀՅԴ- անդամ) հրահանգեց դպրոցների և համալսարանների տնօրեններին թույլատրել աշակերտներին և ուսանողներին մասնակցելու ցույցերին, որպես, այսպես կոչված, իրենց քաղաքացիական պարտքը կատարելու։ Դավաճան Պետրոս Գետադարձի մերօրյա դավաճան պաշտոնյան։ Իսկ ինչու ԱԱԾ-ի տնօրենը չէր զեկուցում վարչապետին հասունացող վտանգի մասին։ Միթե սա համակարգված դավադրություն չէ ՀՀԿ-ի կազմած իշխանության նկատմամբ...
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: