Հայերեն   English   Русский  

«Սպասում ենք այն օրվան, երբ Հայաստանի ղեկավարությունից ողջամտություն կտեսնենք». էրդողան


  
դիտումներ: 372

Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենաով Լոնդոնի Chatham House հեղինակավոր վերլուծական կենտրոնում, անդրադարձել է Թուրքիայի` միջազգային և տարաշրջանային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահը խոսելով Կովկասում և Միջին տիրող իրավիճակի մասին, նշել է.

«Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանի դրական պատկերից: Մենք աջակցում ենք Կովկասում և Միջին Ասիայում մնայուն խաղաղության, բարօրության և զարգացմանն ուղղված նախաձեռնությունները: Այս դրական պատկերից բացակայող միակ երկիրը Հայաստանն է: Սպասում ենք այն օրվան, երբ այս երկրի ղեկավարությունից ողջամիտ մոտեցում և սթափ դատողություն կտեսնենք»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: