Հայերեն   English   Русский  

Մելանիա Թրամփը երիկամների վիրահատության է ենթարկվել


  
դիտումներ: 339

ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը երիկամների փոքր վիրահատության է ենթարկվել: Այդ մասին հաղորդագրություն տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Գրում է Gazeta.ru-ն:

«Այսօր առավոտյան առաջին տիկին Մելանիա Թրամփը երիկամներից բարորակ նորագոյացությունների հեռացման վիրահատության է ենթարկվել: Վիրահատությունը հաջող և առանց բարդությունների է անցել», - նշվել է զեկույցում:

ԱՄՆ առաջին տիկինը գտնվում է Ուոլտեր Ռիդի անվան ազգային ռազմական բժշկական կենտրոնում, որտեղ նա մեկ շաբաթ կմնա: Նշվել է, որ Մելանիա Թրամփը անհամբերությամբ սպասում է աշխատանքի վերադառնալու հնարավորությանը:

Ավելի վաղ Մելանիա Թրամփը հայտարարել էր երեխաների աջակցության համար նոր ծրագրի մեկնարկի մասին :





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: