Հայերեն   English   Русский  

Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երեւան. Արծրուն Հովհաննիսյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 62

Պաշտպանական բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մայիսի 13–ին հակառակորդի արձակած կրակոցից ծանր վիրավորում ստացած Շամխալ Պետրոսյանը տեղափոխվում է Երեւան:

«Նախորդ օրը վիրավորում ստացած զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանը հենց հիմա տեղափոխվում է Երևան»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ զինծառայողի վիճակը կայուն ծանր է:

Ավելի վաղ Անկախը գրել էր, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 13–ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացած զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: