Հայերեն   English   Русский  

Բողոքի ակցիա Արարատի ցեմենտի գործարանի դիմաց. պահանջում են հանդիպում անձամբ Ծառուկյանի հետ (լուսանկար)


  
դիտումներ: 915

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում գործարանի դիմաց:

Նրանք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ պահանջում են աշխատավարձերի ժամանակին վճարում, ինչպես նաեւ աշխատավարձերի բարձրացում, քանի որ շատ ցածր աշխատավարձով են աշխատում՝ 60-80 հազար դրամ:

Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ:

Գործարարնի տնօրեն Մանուկ Առաքելյանը իջել է ներքեւ, փորձել համոզել, որ հեռանան գործարանի դիմացից, սակայն ապարդյուն:

Արարատի ցեմենտի գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ

Արարատի ցեմենտի գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ

Արարատի ցեմենտի գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ

Արարատի ցեմենտի գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: