Հայերեն   English   Русский  

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 46 անձանց


  
դիտումներ: 94

Թուրքիայում իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «FETO» շարժման դեմ կապեր ունենալու մեղադրանքով հետաքննության շրջանակներում ձերբակալվել է առնվազն 46 մարդ, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ըստ տեղեկության՝ թուրքական իրավապահ մարմինները կասկածյալների ձերբակալության համար Թուրքիայի 15 նահանգներում համաժամանակյա գործողություններ են անցկացրել:

Նման քայլ ձեռնարկվել է այն բանից հետո, ինչ Թուրքիայի դատախազությունը 86 անձանց, այդ թվում՝ 25 գործող գնդապետների և նախկինում զինվորական պաշտոն զբաղեցրած 47 անձանց ձերբակալման օրդեր է ներկայացրել: Բացի այդ, 14 օրդեր է ներկայացվել Բոլու նահանգի նախկին ուսուցիչների, և ևս 12 օրեդեր՝ տեղի համալսարանի ուսանողների և շրջանավերտների ձերբակալության համար:

Ձերբակալությունների պատճառ հանդիսացել է կասկածյալների՝ «ByLock» հեռախոսային հավելվածից օգտվելու կասկածանքը, որից, համաձայն պաշտոնական Անկարայի, օգտվել են Թուրքիայում հեղաշրջման փորձում ներգրավված անձինք:

Թուրքիայի իշխանությունները Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են 2016 թ-ի հուլիսի 16-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Միացյալ Նահանգներում բնակվող Գյուլենը Թուրքիայում դատապարտվել է կանալքի: Անկարան Միացյալ Նահանգներից պահանջում է արտահանձնել Գյուլենին, ով հայտարարել է, որ ընդհանրապես կապ չունի Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: