Հայերեն   English   Русский  

Վախթանգ Սիրադեղյան.Պուտինի հետ հանդիպմանը հայ-ռուսական գործընկերության/բարեկամության մասին հենց սկզբից կարելի է ավելի քիչ խոսել, որպեսզի դիմացինիդ մոտ չառաջանա երկերեսանիության կասկած


ֆբ գրառում


  
դիտումներ: 460

Քանի որ համատարած էյֆորիայի մթնոլորտում չկար մեկը, որ խորհուրդ տար վարչապետին, թե ինչպես պահի իրեն՝ ստիպված դա անում եմ ես,

չնայած տվյալ հարցում ուշացած: Նախ, ռուսական հեռուստաընկերության հետ հարցազրույցում չպետք է ասեր այն ամենը, ինչ հետո կրկնեց Պուտինին. վերջինս հաստատ լսել էր այդ հարցազրույցը և Փաշինյանի հետ զրույցում ոչինչ նոր չստացավ, ինչը ավելի ինտրիգային և հետաքրքիր կդարձներ Պուտին-Փաշինյան հանդիպումը: Երկրորդ, հարցազրույցում չպետք է ասեր, որ ինքը ոչ միայն լսելու բան ունի, այլև ասելիք, որովհետև եթե ինչ-ինչ պատճառներով ասելիք չունենաս՝ դա կդիտվի որպես անլուրջ վերաբերմունք, իսկ եթե ունենաս ու դա գաղտնի պահես մինչև հարմար պահը՝ դիմացինիդ անակնկալի կբերես ու քո նկատմամբ ավելի մեծ հարգանք կձևավորես: Իսկ դա քեզ հաստատ պետք է, քանի որ ՌԴ-ն դեռ երկար կլինի մեր երկրի ռազմավարական գործընկերը: Եվ դրա կապակցությամբ մեկ այլ նկատառում՝ երբ Թանկյանին հրավիրում ես Հայաստան ընդդեմ Սերժի, ապա պիտի հասկանաս, որ դա նաև ընդդեմ Սերժի «պապա» Պուտինի է (էլ չեմ խոսում որպես ընդդիմադիր խմբակցության ղեկավար ԵԱՏՄ-ից դուրս գալու քննարկումը կազմակերպելու մասին), ինչը նշանակում է, որ թե՛ հարցազրույցում և թե՛ Պուտինի հետ հանդիպմանը հայ-ռուսական գործընկերության/բարեկամության մասին հենց սկզբից կարելի է ավելի քիչ խոսել, որպեսզի դիմացինիդ մոտ չառաջանա երկերեսանիության կասկած, իսկ ավելի ճիշտ՝ համոզմունք, ինչը քեզ բացարձակ պետք չի:

ՀԳ. որոշել էի դեռ երկար պահպանել լռություն, բայց քանի որ շուրջ երկու տասնամյակ ընդդեմ քրեաօլիգարխիայի պայքարի տարիներն այսօր արդյունքներ են գրանցում՝ չէի ուզենա, որ մենք անհաջողություններ գրանցենք դիվանագիտության ասպարեզում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: