Հայերեն   English   Русский  

Լավրովը պատմել է Իրանի միջուկային ծրագրի մասնակիցների վրա ԱՄՆ-ի ճնշման մասին


  
դիտումներ: 177

ՌԴ արտգործնախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը պատմել է Իրանի միջուկային ծրագրի մասնակիցների վրա Միացյալ Նահանգների ճնշման մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք տեսնում ենք, և դուք միանգամայն ճիշտ նկատեցիք, որ նրանց վրա (Իրանի միջուկային գործարքի մասնակիցների-RT) կգործադրվեն (ևարդեն գործադրվում է) լուրջ ճնշում, արդեն առաջ են քաշվում Իրանի հետ առևտուրը դադարեցնելու անհրաժեշտության մասին վերջնագրեր, այդ թվում` որոշ ապրանքների մատակարարումը, ինչպես նաև իրանական նավթի գնումը, հայտնում են ժամկետներ՝ 60 օր, 90 օր», - պատասխանել է Լավրովը լրագրողի հարցին:

Նրա խոսքերով՝ դա «զանգվածային ճնշման պլան» է:

Նա հավելել է, որ «Միացյալ Նահանգները, դուրս գալով Իրանի միջուկային գործարքի շուրջ համընդհանուր համապարփակ գործողությունների պլանից, այդ փաստաթղթի հետ կապված կորցրել են իրենց բոլոր իրավունքները, քանի որ դրանում առկա են մի շարք դրույթներ, որոնք անդամներին որոշակի իրավունքներ են ընձեռնում»:

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ միջազգային կանոնների խախտումը Միացյալ Նահանգների համար յուրօրինակ սովորության է վերածվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: