Հայերեն   English   Русский  

​Բողոք-երթ Ստամբուլում


  
դիտումներ: 144

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Թաքսիմ հրապարակում Միացյալ Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին Ամերիկայի որոշման դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, ակցիան անկցացվել է «Ասենք ոչ օկուպացիային» կարգախոսի ներքո: Հազարավոր ցուցարարներ՝ թուրքական և պաղեստինյան դրոշները ձեռքներին, Թաքսիմի հրապարակից քայլել են մինչև Գալաթասարայի հրապարակ:

Ըստ տեղեկության՝ ակցիայի մասնակիցները քննադատել են Գազայի հետ սահմանին տասնյակ պաղեստինցիների սպանությունը՝ հնչեցնելով հակաիսրայելական կարգախոսներ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Երուսաղեմում բացվել է Իսրայելում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը: Համաձայն Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների՝ Գազայի սեկտորում բախումների արդյունքում մայիսի 14-ին զոհվել է 52 պաղեստինցի, վիրավորվել է ավելի քան 2,4 հազարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: