Հայերեն   English   Русский  

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Պուտինի և Թրամփի հանդիպման գլխավոր թեմայի մասին


  
դիտումներ: 265

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման հիմնական թեմայի մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Սիրոմոլոտովի խոսքերով՝ հանդիպման շրջանակներում գլխավոր թեման կլինի ահաբեկչությունը, ինչպես նաև կքննարկվեն ռազմավարական համագործակցության հարցեր:

ՌԴ փոխնախարարի խոսքով՝ առանց այդ հարցերի քննարկման դժվար է պատկերացնել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ չնայած Պուտինի հետ հանդիպման համար Թրամփի պատրաստակամությանը՝ ԱՄՆ-ն այս ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել: Պեսկովը նշել է նաև, որ այդ հանդիպման հարցում հստակությունը բացակայում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: