Հայերեն   English   Русский  

«Հույս ունեի, որ կխուսափեմ առաջին տիկնոջ կարգավիճակից». Աննա Հակոբյան


  
դիտումներ: 381

«Սահմանադրության մեջ նշված չէ, թե ով է դառնում ՀՀ առաջին տիկինը: Այս պատճառով ես հույս ունեի, որ կխուսափեմ»:

Այսօր Ազատության ֆեսյբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

«Մեկ շաբաթվա ընթացքում ես հասկացա, որ դա հասարակական պահանջ է : Այս կարգավիճակի համար օրենսդրական կարգավորում չկա: Սակայն կա շատ լուրջ հասարակական պահանջ, այն աստիճան, որ ես ՝ ի սկզբանե որոշել էի, որ կհրաժարվեմ ցանկացած նման ձևակերպումից և կարգավիճակից, հասկացա, որ դրա իրավունքը պարզապես չունեմ : Աշխարհում դա ըդնունված մոտեցում է և ենթադրում է նաև պարտականություններ:Ինչ-որ բաներ, որ չի հասցնում անել կառավարաությունը, փորձում է լուծել Առաջին տիկինը »,- ասաց տիկին Հակոբյանը:

Նրա խոսքով՝ «Առաջին տիկին» ձևակերպումն այնքան էլ հաճելի չի հնչում, բայց բնական է, որ ինչ-որ բան պետք է անվանեին.«Համակերպվել եմ, որ պետք է կատարեմ պարտականությունները,քանի որ հրաժարվելու իրավունք չունեմ»

Ըստ նրա՝ տան փոփոխությունը միակ խոշոր փոփոխությունն է, որ իրենց կյանքում եղել է հեղափոխությունից հետո: Նա ասաց, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց կտա տունը: Հարցին՝ ովքեր են նրանվ հարևանները, Աննա Հակոբյանն ասաց. «Մեր տան աջ կողմում գտնվում է Սերժ Սարգսյանի առանձնատունը, մեր հարևաններն են Սերժ և Ռիտա Սարգսյանները, ձախ կողմում ՝ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի առանձնատունն է»:

Աննա Հակոբյանն նշեց, որ շարունակելու է լինել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, քանի որ ամեն ինչից առաջ ինքը լրագրող է. « Մամուլը ինձ համար ամենակարևոր օղակն է՝ վերահսկելու ցանկացած իշխանության։ Բացի այդ, ամենակարևոր օղակն է, որը կօգնի ինձ աշխատել այս նոր կարգավիճակում։ Այնպես որ, թերթն ամեն ինչից առաջ է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: