Հայերեն   English   Русский  

Պետք է հասկանանք, որ Նիկոլը, որպես վարչապետ, պետք է իրավունք չունենա միջամտի դատարանի աշխատանքին.Սամվել Մարտիրոսյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 562

Հանրապետությունում ամենակարեւոր բանը դա իշխանության ճյուղերի բաժանումն է։

Իմ համար ամենասպասելին այն է, որ մենք վերջապես գործադիրից անջատ եւ անկախ դատական համակարգ կունենանք։ Ընդհանրապես, լիքը բան իրարից պետք է անջատել։ Օրինակ, տնտեսությունը քաղաքականությունից, մշակույթն ու կրթույունը քաղաքականությունից ու տնտեսությունից։ Սրանք պետք է լինեն ինքնուրույն, անջատ ոլորտներ։ Եվ մարդիկ, որոնք սպասում են, որ Նիկոլը պետք է քաղաքապետ հանի, քաղբանտարկյալներին վաղը ազատի, ուզում են վերականգնել ավտորիտար, միաճյուղանի, միաոլորտանի երկիրը, որը հանրապետության տնազ է։ Պետք է հասկանանք, որ Նիկոլը, որպես վարչապետ, պետք է իրավունք չունենա միջամտի դատարանի աշխատանքին։ Իսկ հանրությունը պետք է հետեւի, որ դատարանը անաչառ, զուտ իրավական ոլորտից բխող որոշումներ կայացնի։ Գործադիրը պետք է չմիջամտի։ Այ հետո, երբ կլինի դատական վճիռ, կարող է լինել կամ չլինել համաներում։ Այս սա արդեն նախագահի եւ վարչապետի իրավասություններում է, ինչպես նաեւ հասարակության հնարավոր կարծիքների դրսեւորման։ Նիկոլը թագավոր չէ։ Ու լավ է, որ չի էլ ուզում լինել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: