Հայերեն   English   Русский  

​Իսրայելի կրթության նախարարը կոչ է արել ճանաչել Հայոց Ցեղասպանությունը


  
դիտումներ: 1592

Իսրայելի կրթության նախարար Նաֆտալի Բեննետը կոչ է արել իր երկրի կառավարությանը ճանաչել Հայոց Ցեղասպանությունը՝

ի պատասխան Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայելի հասցեին հնչեցրած վիրավորական մեկնաբանությունների: Այս մասին գրում է The Times of Israel-ը:

«Ես դիմել եմ Կնեսետի խոսնակին Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար»,- ասել է Բեննետը:

Նախարարը նաև նշել է, որ 2016թ մեծագույն սխալ էր Էրդողանի հետ փոխհարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրումը, որը արժեցել է տասնյակ միլիոնավոր դոլարներ և ավելացրել է, որ ինքը դեմ է քվեարկել այդ ամոթալի համաձայնագրին:

Բեննեթը նաև առաջարկել է Իսրայելի քաղաքացիներին չեղյալ հայտարարել Թուրքիա կատարելիք իրենց չվերթները: Իսկ վարապետին խնդրել է կառավարությունում քննարկել քրդական փոքրամասնության իրավունքների ճանաչման հարցը:

Ավելի վաղ Էրդողանը Իսրայելին մեղադրել էր պեղեստինցիների համդեպ ցեղասպանություն իրակացնելու մեջ՝ անվանելով Իսրայելը «ահաբեկչական պետություն»: Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ իր երկիրը հետ է կանչում Միացյալ Նահանգների և Իսրայելի իրենց դեսպաններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: