Հայերեն   English   Русский  

ԿԺԴՀ ԱԳՆ-ն պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու համար


  
դիտումներ: 85

ԿԺԴՀ-ն կորցնում է հետաքրքրությունը ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցում, եթե Վաշինգթոնը միայն փորձի ստիպել Փհենյանին հրաժարվել միջուկային զենքից: Այդ մասին հայտարարել է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Կիմ Գե Գվանը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք այլևս շահագրգռված չենք լինի բանակցություններով, եթե ԱՄՆ-ն փորձի միակողմանիորեն ճնշել մեզ և ստիպել հրաժարվել միջուկային զենքից», - «Рёнхап» լրատվական գործակալությունը մեջբերում է հյուսիսկորեացի դիվանագետի խոսքերը:

Նրա խոսքերով՝ Փհենյանն անխուսափելիորեն ստիպված կլինի վերանայել այն հարցը, թե ինչպես պետք է արձագանքել առաջիկա գագաթնաժողովին:

ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալը նաև կոչ է արել Վաշինգթոնին «անկեղծ» մտադրություններով բանակցել: Նրա խոսքերով՝ այդ դեպքում Հյուսիսային Կորեայից կստանա «պատշաճ արձագանք»:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կուսումնասիրի ԿԺԴՀ-ի հայտարարությունները գագաթնաժողովի չեղյալ հայտարարելու հնարավորության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: