Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների հետ


  
դիտումներ: 157

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 15-ին Փարիզում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

Այս մասին հայտնել է արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը: Հաշվի առնելով, որ Ադրբեջանում և Հայաստանում ավարտվել են ընտրական գործընթացները, հանդիպմանը ընդգծվել է բանակցային գործընթացը ինտենսիվորեն շարունակելու կարևորությունը: Էլմար Մամեդյարովն իր հերթին հայտնել է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ է դրան:

Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել են ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների կողմից պլանավորվող միջոցառումները՝ խթանելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին:

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները կայացել են սույն թվականի ապրիլի 11-ին: Ադրբեջանում հերթական նախագահական ընտրությունները պետք է կայանային 2018 թ-ի հոկտեմբերին: Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահ է 2003 թ-ից: Համաձայն 2016 թ-ին երկրում իրականացված սահմանադրական փոփոխությունների՝ Ադրբեջանի նախագահը երկիրը ղեկավարելու է 7 տարի ժամկետով: Ըստ ադրբեջանական պաշտոնական տվյալների՝ Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է 86.02 տոկոսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: