Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 1003

Մայիսի 19-ին, ժամը 16:00-ին, ՛՛Նարեկացի՛՛ արվեստի միությունումտեղի կունենա ՛՛Դանիել Երաժիշտի հետ՛՛ ծրագրի հերթական հանդիպումը:

Միջոցառումը նվիրվում է անվանի կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի 115-ամյակին: Դանիել Երաժիշտը զուգահեռներ կտանի դասական և ժողովրդական երաժշտության միջև:՛՛Դանիել Երաժիշտի հետ՛՛հանդիպումների բովանդակությունը, օրակարգը երաժշտական արվեստն է՝ տարբեր ժանրային, ոճական և այլ դրսևորումներով: Մուտքն ազատ է:

Մայիսի 20-ին՛՛Արամ Խաչատրյան՛՛ համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Մարիա Սոլոզոբովայի համերգը: Ծրագիր՝Ռ. Զեեհաֆեր․,Արմատներեսիմֆոնիկ առակ նվագախմբի համար, Մոցարտ․ Ջութակի կոնցերտթիվ 4, Շուբերտ․ Սիմֆոնիա թիվ 9 : Մենակատար՝ Մարիա Սոլոզոբովա, ջութակ (Շվեյցարիա),դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան (Հայաստան):

Մայիսի 21-ին Երևանի պետական կամերային թատրոնում կներկայացվի՛՛Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ՛՛ողբերգությունը՝ըստ Դ. Դեմիրճյանի ՛՛Քաջ Նազար՛՛ ստեղծագործության: Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան: Դերերում՝ Անդրանիկ Հարությունյան, Քեթրին Մանասյան, Ռաֆայել Երանոսյան: Ո՞վ կլինի թագավորը և կլինի՞ նա արդյոք։ Տարիներն անցնում են, իսկ Նազարը մնում է նույնը։ Բախտի քմահաճույքով գահին բազմած տիրակալը ոչ այլ ինչ է, քան մի անգետ ստահակ, որին անընդհատ հաջորդում են իր նմանները։

Մայիսի 22-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ալեքսանդր Հարությունյանի ՛՛Սայաթ-Նովա՛՛ օպերան: Սայաթ-Նովա՝ Հովհաննես Այվազյան , Աննա՝ Աննա Այվազյան, Հերակլ II` Միքայել Հովակիմյան , Իշխան՝Պողոս Բեազբեկյան, պարսից աշուղ՝ Գեվորգ Մաղաքյան, բազարբաշի՝ Հայկ Տիգրանյան, յալանչի՝ Արմեն Բադալյան: Բեմադրող դիրիժոր՝Յուրի Դավթյան, դիրիժոր՝Ռուբեն Ասատրյան:

Մայիսի 23-ին, ժամը 20:00-ին, ՛՛Նարեկացի՛՛ արվեստի միությունումտեղի կունենա կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, թատերական ուսուցիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի ,Եռանկյունիեֆիլմի ցուցադրությունը:,Եռանկյունինե հայկական կինոյի մարգարիտներիցէ, որիհերոսներն են մի քանի դարբիններ, որոնք անգամ պատերազմական շրջանում փորձում են ամուր պահել վաղվա օրվա հավատը: Եռանկյունաձև դարբնոցում ֆիլմիհերոսներն աշխատում են, երազում, սիրում, հիշումիրենցկորուստները և սրբորեն պահպանում համայնքի բարոյական ավանդները: Մուտքն ազատ է:

Մայիսի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա ՀՊԿԵ և Սեդա Ամիր-Կարայանի համերգը: Ծրագրում՝Ռոբերտ Ամիրխանյան․՛՛Կանտատ սիրո՛՛: Մենակատար՝ Սեդա Ամիր-Կարայան (կոնտրալտո):

Մայիսի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա hնագույն երաժշտության՛՛Տաղարան՛՛համույթի համերգը: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ՀՀ մշակույթի վաստ. գործիչ Սեդրակ Երկանյան: Ծրագրում` hայկական ավանդական երաժշտություն: Մենակատարներ`Լուսինե Մարկոսյան, սոպրանո, Գալինա Ցոլակյան, սոպրանո, Արսեն Ստեփանյան, տենոր, Հովսեփ Նշանյան, բարիտոն, Աննա Պոստոյան, սոպրանո, Մարիաննա Գևորգյան, քանոն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: