Հայերեն   English   Русский  

Կտրել են ավելի քան 25 ծառ, դրանց փոխարեն՝ բետոն. քաղաքացիները պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը


  
դիտումներ: 237

Քաղաքապետարանի դիմաց բողոքի ցույց անող քաղաքացիները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Նշենք, որ երեկ սոցցանցերում մեծ աղմուկ հանեց բնապահպաններից մեկի ձեռքով արված լուսանկարը, որում երևում է՝ Երևանի Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում ծառերը ոչնչացվել են:

Այսօր արդեն մի քնաի տասնյակ քաղաքացիներ ներխուժեցին այգու տարածք և պարզ դարձավ, որ բարձրաժեք և ավելի քան 40-ամյա ուռենիների փոխարեն բետոն է, կատարվում են շինարարական աշխատանքներ:

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հատված ծառերը վտանգ էին ներկայացնում.«Դրանց փոխարեն ավելի շատ՝ մոտ 40 ծառ է տնկվել, որոնք ավելի բարձրարժեք են: Դուք ուղղակի համբերեք մինչև սեպտեմբեր»,-ասաց նա:

Մոտակա տարածքում ապրող բնակչի այն հարց, թե ինչպես և ով է որոշել , թե բոլոր ծառերն են փտած և վտանգավոր, անպատասխան մնաց.«Ես ամեն օր այս տարածքով եմ անցնում և հավատացնում եմ ձեզ՝ 4-5 ծառ էին միայն փտած»:

քաղաքապետարան/այգի

քաղաքապետարան/այգի

քաղաքապետարան/այգի

քաղաքապետարան/այգի

քաղաքապետարան/այգի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: