Հայերեն   English   Русский  

Պաղեստինը ետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին


  
դիտումներ: 177

Իսրայելում Թել Ավիվից Երուսաղեմ ամերիկյան դեսպանատան տեղափոխման պատճառով Պաղեստինը ետ է կանչել իր դեսպանին Վաշինգթոնից: Այդ մասին նշվել է Պաղեստինի ԱԳՆ կայքում: Գրում է Russian.rt.com-ը:

«Ետ է կանչվել Վաշինգթոնում դեսպան և Պաղեստինի ազատագրման կազմակերպության առաքելության ղեկավար Հուսամ Զոմլոտը», - նշվել է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պաղեստինյան ազգային խորհուրդը հանձնարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասին երկու օրվա ընթացքում ետ կանչել Իսրայելի ճանաչումը:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Երուսաղեմում տեղի էր ունեցել ԱՄՆ նոր դեսպանատան բացման արարողությունը:

Այս իրադարձության կապակցությամբ պաղեստինցիները բողոքի ակցիա էին կազմակերպել Գազայի հատվածի սահմանին, որոնց ընթացքում զոհվել են տասնյակ մարդիկ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: