Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանի պատգամավորական մանդատը տրվեց Ալեն Սիմոնյանին


  
դիտումներ: 965

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում էր Ազգային ժողովի «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցն ու Ազգային ժողովի պատգամավորի մանդատ տրամադրելու մասին արձանագրությունները:

«ՀՀ ազգային ժողովի նախագահից ստացվել է գրություն և արձանագրություն ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի լիազորությունները դադարած համարելու մասին, որը պայմանավորված է նրա՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով: Նիկոլ Փաշինյանի մանդատը կհասնի «Ելք» դաշինքի ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ալեն Ռոբերտի Սիմոնյանին»,-ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Դադարեցվեցին նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանի մանդատը տրվեց ՀՀԿ-ական Հակոբ Գառնիկի Հակոբյանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: