Հյուսիսային Կորեան սպառնում է չեղարկել ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովը
դիտումներ: 331
Այդ մասին հայտնում է «Рёнхап» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությանը:
«Միացյալ Նահանգները նաև պետք է լրջորեն մտածի պլանավորված գագաթնաժողովի ճակատագրի մասին՝ Հարավային Կորեայի զորքերի հետ համատեղ կազմակերպված սադրիչ ռազմական աղմուկի պատճառով», - նշվել է զեկույցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԿԺԴՀ-ն չեղյալ է հայտարարել Հարավային Կորեայի հետ մայիսի 16-ին նախատեսված բանակցությունները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը նախատեսված է հունիսի 12-ին: