Հայերեն   English   Русский  

«ՀՀ քաղաքացիները զզվել են Տարոն Մարգարյանից վաղուց». լարված դրություն քաղաքապետարանում


  
դիտումներ: 306

Երևանում քաղաքապետարանում այս պահին լարված իրավիճակ է:

Տարոն Մարգարյանի պաշտոնանկությունը պահանջող քաղաքացիները ներխուժել են քաղաքապետարանի տարածք և կոչ են անում քաղաքապետին իջնել իրենց հետ հանդիպման: Փոխքաղաքապետների մեկը տեղեկացրեց, որ այժմ քաղաքապետը տեղում չէ:

Ցուցարարներից մեկ հայտարարեց, որ ինքը հանցագաործության մասին հաղորդում է տալիս և ոստիկանապետ Վալերի Օսիպյան կամ ոստիակնության այլ ներկայացուցիչներ պետք է ներկայանան իրավիճակը լուծելու համար.«Այգում 25 ծառ է հատվել: Առանց սենտիմենտալ երանգ տալու ասում եմ՝ ծառերը մեծ արժեք ունեն և դրանք կտրողները պետք է պատասխան տան»:

Իրավապաշտպան Արման Ղարիբյանը « Ազատության» թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց միայն Ֆրանսիայի հրապարակի դիմաց այգու ծառերի հատումը չէ, որ դրդել է այսօր բողոքի ցույց անել.« Սա Տարոն Մարգարյանի հրաժարականի խնդիրն է, որ վաղուց է հասունացել: ՀՀ քաղաքացիները զզվել են Տարոն Մարգարյանից վաղուց ու ինքը իր ավագանիի հետ պետք է հեռանա՝ ուրիշ տարբերակ չկա: Լիքը հարցեր ունենք իրեն: Առաջինն այն, որ ինքը հանցագործ է: Երկրորդ՝ նա պետք է փոխհատուցի այն բոլոր տույժեր, որ քաղաքը կրել էիր ղեկավարման օրոք, այդ թվում՝ կանաչ տարածքները: Այս քան տարի է հանրային տրանսպորտի խնդիրները չեն լուծվում: Ինքը կամ իր բարեկամները գծատեր են : Թեքահարթակներ չկան»,- ասաց ակտիվիստը՝ նշելով՝ չեն հեռանա մինչև Տարոն Մարգարյանը հրաժարական չտա:

Փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարեց, որ քաղաքապետի հրաժարականի հարց օրակարգում չկա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: