Հայերեն   English   Русский  

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Շվեդիայի խորդրդարանական պատվիրակությանը


  
դիտումներ: 468

Մայիսի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատվիրակությանը փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը կարևորեց Շվեդիայի խորհրդարանական պատվիրակության այցը՝ ընդգծելով, որ անկախությունից ի վեր Շվեդիան կարևոր գործընկեր է հանդիսանում Հայաստանի համար։ ԱԳՆ ղեկավարը շեշտեց, որ միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը նպաստում է միջպետական հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխխոսնակ Սյոդերը նախ շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-շվեդական բարեկամական հարաբերություններն առավել կխորանան և կընդլայնվեն:

Արտգործնախարար Մնացականյանն ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները և հասարակության աջակցությունը վայելող նոր կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը:

Հանդիպման օրակարգում էին նաև հայ-շվեդական քաղաքական երկխոսության ամրապնդմանը, առրևտրատնտեսական կապերի աշխուժացմանը, կրթամշակութային ոլորտի փոխգործակցության ակտիվացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարությունների, ստեղծագործ կրթության բնագավառներում համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերը: Անդրադարձ կատարվեց նաև միջազգային հարթակներում փոխգործակցության ուղիներին:

Արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց Շվեդիայի Ռիկսդագի կողմից 2010թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Զոհրաբ Մնացականյանը և Բյորն Սյոդերը կարևորեցին Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, որ այն համագործակցության նոր հեռանկարներ կբացի ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ հայ-շվեդական երկկողմ ձևաչափերով: Զրուցակիցները կարևորեցին Շվեդիայի խորհրդարանի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը։ Շվեդ խորհրդարանականները վստահեցրեցին, որ կանեն հնարավորինը վավերացման գործընթացն արագ ավարտին հասցնելու համար։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: