Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը ներկայիս նախարարին մեղադրել է ադրբեջանական դիվանագիտությունը խայտառակելու համար


  
դիտումներ: 271

Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուղարովը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է ներկայիս արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ մայիսի 15-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ կայացած հանդիպումը, հաղորդում է ադրբեջանական «Մինվալ» լրատվական կայքը:

«Այնպիսի տպավորություն է, որ Էլմար Մամեդյարովը ներկայացնում է ոչ թե Ադրբեջանը, այլ ինչ-որ այլ երկիր… Ադրբեջանի օկուպացված տարածքների ապօրինի այցելելն ու Հայաստանի նոր վարչապետ Նիլոկ Փաշինյանի պրովոկացիոն հայտարարությունները համանախագահներին ադեկվատ ներկայացվելու փոխարեն մենք կրկին լսում ենք անհիմն ու ձանձրալի տեքստեր»,- ասել է նա:

«Նա, ով չի կարող նորմալ աշխատել, պետք է հեռանա, որպեսզի իրեն և ադրբեջանական դիվանագիտությանը չխայտառակի»,- գրել է արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուղարովը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: