Հայերեն   English   Русский  

​Նիդեռլանդներում Ռեմբրանդի վրձնին պատկանող կտավ են հայտնաբերել


  
դիտումներ: 153

Նիդեռլանդներում հոլանդացի նկարիչ Ռեմբրանդ Հարմենս վան Ռեյնի նախկինում անհայտ կտավ է հայտնաբերվել: Այդ մասին հայտնում է NRC Handelsblad-ը՝ հղում անելով փորձագետներին: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվել է, որ «Երիտասարդ տղամարդու դիմանկարը» կտավը կարող է 1634թ. աշխատանք լինել:

Թերթի տվյալներով՝ մեկ ու կես տարի առաջ պատմաբան Յան Սիքսը Christie's-ի աճուրդում 137 հազար ֆունտ ստերլինգով գնել է այդ կտավը, որը ենթադրաբար պատկանում է Ռեմբրանդի աշակերտներից մեկի վրձնին:

Նկարչի հեղինակությունը հաստատել էին 15 փորձագետներ:

Ներկայումս կտավը ցուցադրված է Ամստերդամում Էրմիտաժի մասնաճյուղում:

Ենթադրվում է, որ որոշ ժամանակ անց Սիքսը կտավը աճուրդում վաճառքի կհանի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: