Հայերեն   English   Русский  

Ազգային ժողովը 6 նոր պատգամավոր ունի. ԿԸՀ-ն բաշխեց մանդատները


  
դիտումներ: 248

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում, այսօր՝ մայիսի 16-ին, որոշվել է անվավեր ճանաչել Ազգային ժողովի «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուի գրանցումը:

«ՀՀ ազգային ժողովի նախագահից ստացվել է գրություն և արձանագրություն ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի լիազորությունները դադարած համարելու մասին, որը պայմանավորված է նրա՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով: Նիկոլ Փաշինյանի մանդատը կհասնի «Ելք» դաշինքի ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ալեն Ռոբերտի Սիմոնյանին»,-ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Բացի այդ, ԿԸՀ որոշմամբ, ԱԺ «ելք» խմբակցության մանդանտները բաժին են հասել Հովիկ Աղազարյանին (թիվ 1 ընտրական տարածք) Հրաչյա Հակոբյանին (թիվ 3 ընտրական տարածք), Ալեն Սիմոնյանին (թիվ 4 ընտրական տարածք):

«Ելք» խմբակցության պատգամավոր եւ Արդարադատության նախարար նշանակված Արտակ Զեյնալյանի մանդատը բաժին է հասել Հայկ Կոնջորյանին:

Դադարեցվել են նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանի պատգամավորական լիազորությունները, հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը, որի վերաբերյալ արձանագրությունը ԿԸՀ-ին էր ուղարկել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նրա փոխարեն մանդատ է ստացել նույն թիվ 13 ընտրական տարածքում ՀՀԿ ցուցակում առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Հակոբ Հակոբյանին (Կիլիկիայի Հակոբ):

Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի փոխարեն, ով վայր է դրել մանդատը, պատգամամոր է դարձել ՀՅԴ ցուցակում հաջորդ թեկնածուն՝ Ռուզան Առաքելյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: