Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Մակարյանն անդրադարձավ կաթի գնի հետ կապված դժգոհություններին


  
դիտումներ: 484

Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն անդրադարձել է կաթի մթերման գներից գյուղացիների դժգոհություններին:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում փոխնախարարն ընդգծեց, որ գյուղացիների դժգոհության հիմնական պատճառը կաթի մթերման գների տատանումներն են: Նա հայտնեց, որ այս պահին կաթի մթերման գները տատանվում են 140-180 դրամի սահմաններում, մինչդեռ ձմռան սեզոնին եղել է 190-220 դրամի սահմաններում:

«Հիմա գյուղացուն կաթի մթերման դիմաց տրվող գումարը մեկ լիտրի համար 140 դրամն է: Եղել են տեղեր, որ 180 դրամով են մթերել: Սակայն, պայմանավորվածության համաձայն, ձևավորված հիմնական գինը 140 դրամն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Մակարյանը:

Նա հիշեցրեց, որ կաթ արտադրողների, կաթի մթերման գներից դժգոհող գյուղացիների մասնակցությամբ մայիսի 11-ին խորհրդակցություն է անցկացվել գյուղատնտեսության նախարարի մոտ, որից հետո խորհրդակցություն է եղել նաև առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մոտ: Մակարյանն ընդգծեց, որ այդ խորհրդակցություններից հետո կաթնամթերք արտադրողների միությունը հայտարարություն տարածեց, որ կաթի գները չեն նվազելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: